16 հոկտեմբերի 2020 - 19:22 AMT
Փաշինյանը՝ Թրյուդոյին․ ԼՂ-ում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառմումը սկզբունքային է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանադացի իր պաշտոնակից Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:

Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների` Թուրքիա արտահանումը կասեցնելու համար:

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, որ սառեցնում են Թուրքիային ռազմական սարքավորումների վաճառքը։ Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով այն հնագամանքը, որ ԼՂ հակամարության գոտում կանադական տեխնոլոգիաներ են օգտագործվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։