17 հոկտեմբերի 2020 - 00:47 AMT
ՊՆ. ՀՀ տարածքում հակառակորդի ԱԹՍ-ներ են հայտնաբերվել

Հայաստանի օդային տարածքում հակառակորդի ԱԹՍ-ներ են հայտնաբերվել։ Այդ մասին ֆեյսբյան իր էջում հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»,- նշել է նա։

Հոկտեմբերի 1-ին հակառակորդի 4 անօդաչու աթչող սարք է հայտնվել ՀՀ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում: հոկտեմբերի 14-ին Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից 14-ամյա երեխա էր տուժել:Նույն օրն ադրբեջանական զինուժը թիրախավորել էր Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։