Իսպանական խոշոր Mango նորաձևության ընկերությունը, որն արտադրություն ունի նաև Թուրքիայում, վերանայում է իր թուրք մատակարարներին՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից իջեցված ոչ պաշտոնական էմբարգոյի պատճառով։
Middle East Eye-ի փոխանցմամբ` Mango-ի աշխատակիցը թուրք մատակարարներին հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արգելել է Թուրքիայում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը։
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։
Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:
Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Քաթարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները չեն փայլում նաև այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։