17 հոկտեմբերի 2020 - 20:40 AMT
Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել հայերի վրա, ծեծկռտուք է եղել

Իսրայելում ադրբեջանցիները հարձակվել են տեղի հայ համայնքի կազմակերպած խաղաղ ակցիայի մասնակիցների վրա, նրանք վնասել են հայերի մեքենաները, փոխանցում է ֆեյսբուքյան օգտատեր Իլոնա Ներսիսյան-Սեմահը։

Հոկտեմբերի 17-ին Իսրայելում ակցիա է ընթացել՝ ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի։ Ակցիայի ընթացքում հայերը Հայֆայից մինչև Երուսաղեմ ավտոերթ են կազմակերպել ու հանրահավաք՝ Քնեսեթի շենքի մոտ։ Ակցիային մասնակցել է մոտ 300 ավտոմեքենա և մի քանի հարյուր մարդ։

Նա նշել է, որ ադրբեջանցիները հարձակվել են մեքենաների վրա, որտեղ հայ ու հրեա ընտանիքներ են եղել՝ իրենց երեխաների հետ։ Ֆեյսբուքում օգտատերերը նաև հայտնել են, որ ադրբեջանցիների հարձակման հետևանքով ծեծկռտուք է եղել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։