19 հոկտեմբերի 2020 - 11:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 65,460-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 766-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 18-ը, հանգստյան օր էր, և ոչ բոլոր ախտորոշիչ լաբորատորիաներն են աշխատել։ Մեկ օրում թեստավորվել է 1722 մարդ։ Ընդհանուր առմամբ, 349,871 թեստ է արվել։

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1091 դեպք կա, այլ պատճառով՝ 316։

Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,208 է, փաստացի բուժվողներինը՝ 15,845։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։