20 փետրվարի 2009 - 12:40 AMT
Հրաժարական է ներկայացրել Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ազգությամբ հայ միակ աշխատակիցը
Հրաժարական է ներկայացրել Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ազգությամբ հայ միակ աշխատակից Սամվել Օվեյանը: Ինչպես հաղորդում է natnews.info-ն, 2009 թվականից Սամցխե-Ջավախք նահանգում նահանգապետ է նշանակված Լաշա Ճկադուան: Օվեյանի հրաժարականը կապում են Ախալցխայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, երբ հունվարի 22-ին ձերբակալվեցին Ջավախքի մի շարք հասարակական գործիչներ: Ըստ տարածաշրջանային փորձագետ Վահե Սարգսյանի, չի բացառվում, որ Սամվել Օվեյանի հրաժարականը կապված լինի նորանշանակ նահանգապետի կադրային փոփոխությունների հետ: Փոփոխություններ, որոնց շնորհիվ հերթական անգամ աշխատանքից հեռացվում են ազգությամբ հայ պաշտոնյաները:

2008թ. հուլիսից մինչ օրս Ջավախքում ձերբակալվում են հայ հասարակական գործիչներ, որոց թվում Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու Ախալցխայի «Շառլ Ազնավուր» հասարակական-բարեգործական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հակոբջանյանը: