19 հոկտեմբերի 2020 - 11:34 AMT
Ալյասկայի և Մոնտպիլիերի փոքրաթիվ հայերն Արցախին աջակցող ակցիաներ են արել

Ամերիկյան Ալյասկայում բնակվող ամերիկահայերը հաջակցություն Արցախին բողոքի ակցիա են իրականացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Նրանք պաստառներ են բերել՝ պահանջելով կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս բերել, ճանաչել Արցախի անկախությունը։

Նմանատիպ ակցիա իրականացվել է նաև Ֆրանսիայի Մոնտպիլիեր քաղաքում։

Աշխարհով մեկ սփյուռքահայերը միջազգային հանրության ուշադրություն են հրավիրում Արցախի գոյամարտի, անկախության ճանաչման և խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործությունների նկատմամբ, պահանջում են դեպքերի արդար լուսաբանում։

Ամերիկահայերի ցույցը Ալյասկայում

Ֆրանսիահայերի ցույցը Մոնտպիլիեր քաղաքում

Սեպտեմբերի 27-ից աշխարհում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները տարբեր ակցիաներ են իրականացրել, փակել միջպետական ճանապարհներ, ցույցեր արել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրությունների առջև, այդ թվում՝ CNN-ի, CBS-ի, BBC-ի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։