19 հոկտեմբերի 2020 - 12:00 AMT
Սասուն Միքայելյանը վիրավորվել է Արցախում

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորում է ստացել ոտքերի ու մեջքի հատվածում: Այս լուրը հաստատել են ԵԿՄ վարչությունից, տեղեկացնում է«Այսօրը»:

«Բեկորային վնասվածքներ են, բժիշկները վիճակը գնահատում են կայուն», - նշել են կառույցում։

Միքայելյանին այժմ վիրահատում են: Նա ԵԿՄ-ի հետ առաջնագիծ էր մեկնել օրեր առաջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։