19 հոկտեմբերի 2020 - 12:38 AMT
ՊՆ․ Մերոնք հարավում «մաշում են» հակառակորդին

Հոկտեմբերի 19-ին հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են, հայտնել է պաշտպանության նախարարույթան խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին»,- ասել է Ստեփանյանը։

Պատերազմի ամբողջ ընթացքում Արցախի հարավում թեժ մարտեր են ընթացել, հակառակորդն այս հատվածում հատկապես մեծ ուժեր է կենտրոնացրել։ Հոկտեմբերի 18-ին հարավային ուղղությամբ 2 հատվածում փորձել է գործողություն ծավալել, մեկում հայկական հրետանու հարվածի տակ է ընկել, հետ շպրտվել՝ զգալի թվով տեխնիկա ու զինամթերք կորցնելով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։