19 հոկտեմբերի 2020 - 13:47 AMT
Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը «Լա Սկալայում» կայացած իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին՝ միանալով Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին Միլանի հայտնի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ Filarmonica della Scala-ի հետ համատեղ։

Ծրագրում հնչել է Բեթհովենի Եռակի կոնցերտը։ Դիրիժորը եղել է Մյունգ-Վուն Չունգը, Սերգեյ Խաչատրյան՝ ջութակ, Էնրիկո Դինդո՝ թավջութակ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Նվիրատվություններ Արցախին կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):