19 հոկտեմբերի 2020 - 14:10 AMT
ԱՄՆ-ից հումանիտար բեռը Թուրքիայի տարածքով հասել է ՀՀ

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ կայացել է ԱՄՆ-ից Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Qatar Airways-ի թռիչքը, որին ավելի վաղ Թուրքիան խոչընդոտում էր:

Նա նշել է, որ ավիաընկերությունը հոկտեմբերի 15-ին չեղարկել էր LAX-EVN թռիչքը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով անցնելու թույլտվություն չստանալու համար: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն դիմել էր EuroControl-ին, և արդեն հոկտեմբերի 19-ին ինքնաթիռը ժանանել է՝ անցնելով Թուրքիայի օդային տարածքով:

100 տոննայանոց հումանիտար բեռն ամերիկահայ համայնքի կողմից է, որն ուղարկվում էր ԼՂ-ում պատերազմից տուժած խաղաղ բնակիչների համար: