19 հոկտեմբերի 2020 - 16:29 AMT
ԿՄԽԿ-ն փորձում է գնահատել ԼՂ համայնքների կարիքները, բայց մարտերը խանգարում են

Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի թիմերը հնարավորության դեպքում դաշտային այցելություններ են կատարում պատերազմական գոտում գտնվող համայնքներ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Սակայն ընթացող մարտական գործողությունները դժվարացնում են այդ աշխատանքները։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակը փոխանցում է, որ որոշ դեպքերում հաջողվել է պատկերացում կազմել տուժածների քանակի և հակամարտության սրման հսկայական ազդեցության մասին։ Իսկ Լեռնային Ղարաբաղում պատկան մարմինները խոսում են առնվազն 75,000 տուժածի մասին։ Բացի այդ, փորձ է արվում գնահատել հակամարտության ազդեցության ծավալները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։