ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԼՂ-ին նվիրված արդեն երկրորդ փակ նիստի ավարտին։
«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի պահպանումը, սա է ամենակարևոր հարցը, քանի որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել իրականացման վերահսկողությունը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ժամանակ և ԱԽ-ն բանվականին միասնական մոտեցում ուներ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար «հարկ կլիներ ստանալ ԱԽ մանդատ, իսկ դա արագ չի լինի»։
Նեբենզյան հավելել է, որ հաղորդագրություններ եղան, որ ՌԴ ՊՆ ղեկավարը քննարկել է հարցը ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ թե ինչպես կարող է վերահսկողությունն իրականացվել։
Դիվանագետը չի բացառել, որ դիտորդական առաքելությունը կարող է ԵԱՀԿ-ն իրականացնել, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է զբաղվում կարգավորմամբ։
«Ով կլինի, ինչ քանակով՝ դեռ հարց է, որը քննարկվում է»,- ասել է նա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։