20 հոկտեմբերի 2020 - 09:56 AMT
ՊԲ․ Գիշերն ինտենսիվ մարտեր էին հարավում

Հոկտեմբերի լույս 20-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ իրադրությունը և իրենց գործողություններով թշնամական ուժերին պատճառում կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: