Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 66,694-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1234-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մեկ օրում թեստավորվել է 2893 մարդ։ Ընդհանուր առմամբ, 352,764 թեստ է արվել։
Մահվան ևս 12 դեպք կա, 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1101 դեպք կա, այլ պատճառով՝ 318։
Ապաքինվել է ևս 526 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 48,734 է, փաստացի բուժվողներինը՝ 16,541։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։