20 հոկտեմբերի 2020 - 12:18 AMT
Ucom-ում խնդիր կա. Եվրոպայի մատակարար-օպերատորի մոտ տեխնիկական խոտան է

Ucom ընկերության ցանցում խնդիր կա, որը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ տեխնիկական խոտանով:

Ընկերությունից նշել են, որ տեխնիկական անձնակազմն անընդհատ կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ:

«Նրանց կողմից խոտանը կարգավորվելուն պես ձեզ անմիջապես կտեղեկացնենք»,- հայտնել են Ucom-ից՝ հայցելով բաժանորդների ներողամտությունը։