21 հոկտեմբերի 2020 - 13:42 AMT
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին $4.5 մլն է նվիրաբերվել

Սեպտեմբերի 27-ից պատերազմի սկզբից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին $4.5 միլիոն է նվիրաբերվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նվիրատվությունները կատարվել են աշխարհի 60 երկրից։

«Ձեր փոխանցած գումարը շատ կարևոր է. այն կծառայի մեր հերոսներին ու նրանց ընտանիքներին հատուցումներ կատարելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Նվիրաբերություն կարելի է կատարել հետևյալ հղմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։