21 հոկտեմբերի 2020 - 16:21 AMT
Ինչպես է խոցվում և նահանջում ադրբեջանական ստորաբաժանումը (Վիդեո)

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են հայկական բանակի ստորաբաժանումները խոցում հակառակորդին և ստիպում նահանջել։

Հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Արցախի բանակը հարավային ուղղությամբ խոցել է հակառակորդի ինքնաթիռ։ Հայտարարվել էր, որ իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։

Հոկտեմբերի 20-ին առավել ծանր մարտեր են ընթացել Արցախի հարավային ուղղությամբ․ հակառակորդը ծանր կորուստներ կրելով նահանջել է հարավային ուղղությամբ, Պաշտպանության բանակն անցել էր հակահարձակման։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։