21 հոկտեմբերի 2020 - 22:42 AMT
«Ջիհադ, Ջիհադ, Ջիհադ». Ադրբեջանցի ցուցարարները` Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ադրբեջանցիները ցույց են արել, որի ժամանակ ունեցել են «Գորշ գայլերի» նշաններ և բարձր վանկարկել են «ջիհադ»։ Տեսանյութը հրապարակվել է Instagram սոցիալական ցանցում։

Ադրբեջանցիներն ակցիան իրականացրել են սեպտեմբերի 27-ին Բաքվի սանձազերծած պատերազմի ֆոնին։

«Գորշ գայլերը» թուրքական ծայրահեղական ազգայնականների կազմակերպություն է, որի ակտիվիստները Թուրքիայի տարածքում և դրա սահմաններից դուրս բազմաթիվ քաղաքական դաժան սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա` թիրախավորելով նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրեր։