20 փետրվարի 2009 - 19:31 AMT
Բաքուն պետք է մտածի Ղարաբաղի շուրջ բանակցություններում իր ոչ կառուցողական քաղաքականության բացատրության մասին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հաճախ հստակ չեն հայտարարում, որ կողմերից մեկի գործողությունները խոչընդոտներ եւ բարդություններ են ստեղծում` խանգարելով խաղաղ գործընթացին: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, Ադրբեջանը պետք է մտածի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում իր ոչ կառուցողական քաղաքականության բացատրության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի խաղաղ լուծման այլընտրանք, ասվում է Մայնդորֆյան հռչակագրում, Հելսինկիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ 56 երկրների ԱԳՆ ղեկավարների կողմից կատարված հայտարարություններում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության մասին Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳԱ-ում ներկայացված փաստաթղթին, ապա Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ տվյալ հարցում ԵԱՀԿ ՄԽ նույնպես միանգամայն հստակ դիրքորոշում է բռնել:

Ադրբեջանի ԱԳՆ հանձնարարությամբ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացվել էր երկու փաստաթուղթ` «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության «զինված ագրեսիայի» իրավական հետեւանքների մասին զեկույց» եւ «Հայաստանի «նվաճողական նկրտումների» պայմաններում պետությունների տարածքային ամբողջականության հիմնավոր նորմի եւ ինքնորոշման իրավունքի մասին զեկույց»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 2009թ. փետրվարի 19-ին հանդես եկան հայտարարությամբ, որում ընդգծվում է ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական ճանապարհի անընդունելիությունը: