22 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2306 նոր դեպք կա և 16 մահ

Հայաստանում հոկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 70,836-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2306-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է։

Մահվան ևս 16 դեպք կա, 10-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1131 դեպք կա, այլ պատճառով՝ 327։

Ապաքինվել է ևս 568 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 49,787 է, փաստացի բուժվողներինը՝ 19,591 է։

Մեկ օրում թեստավորվել է 5189 մարդ։ Ընդհանուր առմամբ, 362,293 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։