22 հոկտեմբերի 2020 - 11:53 AMT
Ավստրալիայի Նոր Հրվ. Ուելս նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 2։

Օրենսդիր ժողովը նաև դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի հարձակումն Արցախի հայերի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։