20 փետրվարի 2009 - 19:42 AMT
Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացումը ձեռնտու է Հայաստանին
Ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը ձեռնտու է Հայաստանին, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Civilitas ֆոնդի ղեկավար, 1998-2008թթ. Հայաստանի արտգործնախարարա Վարդան Օսկանյանը: «Սակայն այս պահին ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը դեռ-ս ցանկությունների մակարդակի վրա է: Դեռ-ս կան մի շարք լուրջ չլուծված խնդիրներ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը, ինչպես նա- ազդեցության ոլորտների խնդիրը: Հատկապես ազդեցության ոլորտների հետ կապված գործընթացները - հնարավոր համաձայնություններն են, որ զգալի ազդեցություն կունենան Հայաստանի վրա»,- ընդգծել է Օսկանյանը:
Նա նաեւ գտնում է, որ հենց սրանից ելնելով, պետք է ամեն ինչ անել, որ այս երկու երկրների մոտ Հայաստանի ընկալումը պայմանավորված լինի Հայաստանի կոմպլեմենտար էությամբ, - ոչ թե` վերջին իրադարձություններով: «Մասնավորապես, Ռուսաստանի հետ ավելի սերտ ֆինանսական համագործակցությունը - կամ ՀԱՊԿ արագ արձագգանքման ուժերի վերաբերյալ կնքված համաձայնագիրը կարող են ընկալվել որպես որոշակի շեղում կոմպլեմենտար քաղաքականությունից, իհարկե եթե այս իրադարձություններին չհաջորդեն այլ քայլեր, որ կվերահաստատեն Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը»,- ասել է Civilitas ֆոնդի ղեկավարը: