22 հոկտեմբերի 2020 - 17:19 AMT
Հունաստանի ռազմածովային ուժերը զգուշացվել են Թուրքիայի հնարավոր թշնամական գործողության մասին

Հունաստանի ռազմածովային ուժերը նարնջագույն կոդի մասին զգուշացում են ստացել ու հորդորել նախապատրաստվել Թուրքիայի հնարավոր թշնամական գործողություններին։

Հունաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են Էգեյան ծովի հարավ-արևմուտքում մի շարք փոքր կղզիներ շրջափակելու մասին, փոխանցում է Voice of America-ն։

Հունական կողմը նշում է, որ շրջափակել են մի շարք կղզիներ՝ պաշտպանելու համար երկրի ջրային տարածքները, որոնք նավթի ու գազի համար հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի կողմից։

Անկարան Oruc Reis նավով կրկին հունական ափերում նավթի ու գազի որոնման աշխատանքներ է տանում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին այդ նավի հետազոտական աշխատանքների պատճառով Հունաստանի ու Թուրքիայի միջև գրեթե պատերազմ էր սկսվում՝ Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ իրավուքնների համար։

Հունական մոտ 60 նավ այդ տարածքում է ու հետևում է թուրքական ռազմանավին։

Չնայած թուրքական կողմի վստահությանը, որ կարող են հետազոտել այդ տարածքների նավթի ու գազի պաշարները՝ Հունաստանի կառավարությունից զգուշացրել են՝ երկրի ինքնիշխանության ցանկացած խախտում ուժային դիմադրության կհանդիպի։