23 հոկտեմբերի 2020 - 15:55 AMT
ՄԱԿ․ Օտարերկրացի բոլոր վարձկանները պետք է լքեն Լիբիան

Լիբիայում գտնվող օտարերկրացի բոլոր զինյալները պարտավոր են լքել երկիրը 3 ամսվա ընթացքում, երկրում կրակի դադարեցման ռեժիմն ուժի մեջ է մտնում Ժնևում 5+5 ձևաչափով լիբիական ռազմական հանձնաժողովի կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումից հետո, հայտարարել է Լիբիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնաց Սթեֆանի Ուիլյամսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Զինյալներն իրենց ճամբարներ պետք է վերադառնան՝ ազատելով Լիբիայի տարածքները։ Նշվում է, սակայն, որ կրակի դադարեցման որոշումը չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա։

Ստեղծվելու են նաև համատեղ ոստիկականակն ուժեր՝ որոշման վերահսկողությունն իրակականցնելու համար։

2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուհամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը փաստացի դադարել է գործել որպես միասնական պետություն: Լիբիայում Ֆեյեզ Սարաջայի ղեկավարած Ազգային համաձայնության կուսակցության և մարշալ Խալիֆ Խաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի միջև հակամարտություն էր ընթանում։ ԱՀԿ-ին սատարում են Թուրքիան և Կատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսն ու ԱՄԷ-ն։

Սեպտեմբերին ԱՀԿ առաջնորդ Ֆեյեզ Սարաջը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում փոխանցել երկրի կառավարումը նոր կառավարությանը՝ լիբիական հակամարտության բոլոր կողմերի հետ լիարժեք համաձայնության գալու պարագայում:

Photo. AP