23 հոկտեմբերի 2020 - 17:08 AMT
Կորոնավիրուսի թեստավորման գինը կնվազի

Հայաստանում կորոնավիրուս ախտորոշող ընկերությունները պատրաստակամություն են հայտնել նվազեցնել թեստավորման գինն առավեկագույնը մինչև 15,000 դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։

Գնի մեջ ներառված չեն տնային այցերի և անհատական կանչերի արժեքը, էքսպրես թեստերը (պատասխանի տրամադրում՝ 1 օրվա ընթացքում) և այլ լրացուցիչ ծառայություններ։

Գնիջեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի և մի շարք լաբորատորիաների ղեկավարների հանդիպման ընթացքում։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 2474 նոր դեպք կա։

Կորոնավիրուսի դեպքերը հասել են 73,310-ի։