23 հոկտեմբերի 2020 - 19:35 AMT
Լիբանանահայերը ցույց են արել ՄԱԿ գրասենյակի մոտ՝ պահանջելով որոշել Արցախի կարգավիճակը

Լիբանանահայ երիտասարդները ցույց են կազմակերպել երկրում ՄԱԿ գրասենյակի դիմաց։ Նրանք միջազգային հանրությունից պահանջել են որոշել Արցախի կարգավիճակը և դադարեցնել թուրք-ադրբեջանական հարձակումն Արցախի խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների և հիվանդանոցների վրա, գրում է Regionmonitor-ը։

Ցուցարարները նաև պահանջել են դադարեցնել Թուրքիայի կողմից զենքի մատակարարումն Ադրբեջանին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։