24 հոկտեմբերի 2020 - 11:02 AMT
Երևանյան փողոցներից մեկում երթևեկությունը 2 ամսով կդադարեցվի

Հոկտեմբերի 26-ից Երևանի Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամսով:

Դա պայմանավորված է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ա. Բաբաջանյան փողոցի Զորավար Անդրանիկից դեպի Գ. Շերամի ուղղությունը կշարունակի գործել: Րաֆֆու փ. – Զորավար Անդրանիկի փ. – Ա. Բաբաջանյան փ. - Իսակովի պողոտա և Րաֆֆու փ. – Սեբաստիայի փ. – Իսակովի պողոտա ուղղությունները կծառայեն որպես այլընտրանքային ուղղություններ: Բ4 և Բ1 թաղամասի հարակից մուտքերը կշարունակեն գործել: