24 հոկտեմբերի 2020 - 11:09 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 2213 նոր դեպք կա, փաստացի բուժվողները՝ 23,000-ից ավելի

Հայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 75,523-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2213-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 16 դեպք կա, 12-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1157 դեպք կա, այլ պատճառով՝ 333։

Ապաքինվել է ևս 425 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 50,701 է, փաստացի բուժվողներինը՝ 23,332 է։

Մեկ օրում թեստավորվել է 4497 մարդ։ Ընդհանուր առմամբ, 372,550 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։