24 հոկտեմբերի 2020 - 14:32 AMT
Հրթիռակոծված Սբ Ղազանչեցոցում հարսանիք է եղել

Հոկտեմբերի 8-ին երկու անգամ հրթիռակոծված Շուշիի սբ ԱմենափրկիչՂազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է անցկացվել, հարսանիքից ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Ես չգիտեմ երբևէ բառեր կգտնեմ պատմելու այն, ինչ զգում եմ հիմա»,-գրել է նա։

Հոկտեմբերի 8-ին Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրթիռակոծել էին ադրբեջանցիները։ Եկեղեցու հրթիռակոծումից տուժել էին ապաստարանում թաքնված մարդիկ, երկրորդ հրթիռակոծումից հետո վիրավորվել էին նաև միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։