24 հոկտեմբերի 2020 - 18:31 AMT
ԱԳ նախարար․ Արցախում պատերազմի արդյունքում մոտ 90,000 փախստական կա

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 90,000 մարդ փախստական է դարձել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք տեսնում ենք, որ սեպտեմբեի 27-ից Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը ԱԹՍ-ների, հրթիռների, ավիացիոն հարվածների տակ են գտնվում: Մոտ 90,000 մարդ փախստական է դարձել, կորցրել է տունը, սեփականությունը»,- ասել է Մնացականյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։