27 հոկտեմբերի 2020 - 13:38 AMT
ՔԿ․ Ադրբեջանում գերեվարված 17 հայ զինծառայող կա, հայկական կողմում՝ 2 ռազմագերի

Ադրբեջանում գերեվարված 17 հայ զինծառայող կա, հայկական կողմն ունի 2 հարցաքննված ռազմագերի։ Այդ մասին հայտարարել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Ադրբեջանցի գերիները պահվում են միջազգային բոլոր մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմամբ, ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, սնունդ և մնացած բոլոր պահանջներն ապահովված են։ Նույնիսկ հարցաքննության ընթացքում նրանցից մեկը նշել է, թե Ադրբեջանում իրեն դժվար թե ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին», - ասել է Վարդանյանը, գրում է Aysor.am-ը։

Ադրբեջանում գտնվող 17 զինծառայողի տվյալները ճշտված են, երկուսի մասով էլ ճշտվում են։

«Աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ», - ասել է նա:

Հայտնի է նաև 1 գերեվարված հայ քաղաքացիական անձի մասին՝ Ազնիվ Բաղդասարյանը գերեվարվել է հոկտեմբերի 7-ին։ ԿԽՄԿ-ն այցելել է Բաղդասարյանին՝ հարազատների հետ կապի հնարավորություն է տրվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։