28 հոկտեմբերի 2020 - 11:33 AMT
Ինչպես է ՊԲ-ն խոցում հակառակորդի հերթական ԱԹՍ-ները

Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են հակառակորդի հերթական անօդաչու թռչող սարքը։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է խոցված անօդաչուի լուսանկարը։

Բացի այդ, հրապարակվել է նաև թռչող սարքի խոցման տեսանյութ։

Սեպտեմբերի 27-ից Արցախում թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմում հայկական կողմը խոցել է ավելի քան 200 ԱԹՍ, այդ թվում` իսրայելական Harop-ներ և թուրքական Bayraktar-ներ։