28 հոկտեմբերի 2020 - 16:01 AMT
Ստեփանակերտի հրթիռակոծված հիվանդանոցը. Ֆոտո

Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի հիվանդանոցի շենքին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է թիրախավորված բժշկական կենտրոնի շենքի լուսանկարները։

«Միջազգային առողջապահական համայնքը պետք է դատապարտի ահաբեկչական այս ակտը»,-գրել է նա թվիթերյան իր էջում։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Ծննդատնից լուսանկարներ է հրապարակել նաև տեղում գտնվող ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նա գրում է, որ Ադրբեջանը ավիառումբ է գցել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վրա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։