Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ: Հոկտեմբերի 28-ի դրությամբ $1-ի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․2, փոխանցում է Ermenihaber-ը:
€1-ի դիմաց սահմանվել է 9․7 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 10.7:
Լիրայի արժեզրկմանը նպաստել է Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։