28 հոկտեմբերի 2020 - 18:12 AMT
Արցախի ԶՈւ-ն զորահավաքով համալրած անձնակազմի գումարները կվճարվեն նոյեմբերի 10-ից

Արցախի զինված ուժերը զորահավաքի միջոցով համալրած անձնակազմի դրամական ապահովության գումարների առաջին վճարումները կիրականացվեն նոյեմբերի 10-ից, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Վճարումները կիրականացվեն «Արցախբանկ» ՓԲԸ բանկի մասնաճյուղերի միջոցով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։