28 հոկտեմբերի 2020 - 18:59 AMT
€100,000 ԿԽՄԿ-ին Լյուքսեմբուրգից՝ Արցախում հումանիտար ջանքերի համար

Լյուքսեմբուրգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար ջանքերի համար €100,000 է փոխանցել։ Այս մասին հայտում է երկրի ԱԳՆ թվիթերյան էջը։

Նույն նպատակով ԿԽՄԿ-ին €100,000-ի փոխանցման մասին հայտնել էր նաև Էստոնիայի կառավարությունը։ Իսկ Կանադան հայտարարել էր $350,000 հատկանցնելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված:

Իսկ Արցախին նվիրատվություններ կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով)։