29 հոկտեմբերի 2020 - 09:56 AMT
Իտալական Պալերմոն ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալական Պալերմոյի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այդ մասին տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

«Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել էի Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա և Միլան քաղաքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։