29 հոկտեմբերի 2020 - 11:01 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 2383 նոր դեպք կա և 31 մահ

Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 85,034-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2383-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 31 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1272 դեպք կա, այլ պատճառով՝ 354:

Ապաքինվել է ևս 749 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 53,257 է, փաստացի բուժվողներինը՝ 30,151 է։

Մեկ օրում թեստավորվել է 5027 մարդ։ Ընդհանուր առմամբ 392,660 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։