29 հոկտեմբերի 2020 - 13:05 AMT
Շվեդիան $2.2 մլն կհատկացնի ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հումանիտար պահանջների համար

Շվեդիան 20 միլիոն շվեդական կրոն կամ 2,2 միլիոն դոլար է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար պահանջների համար։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության Twitter-ի միկրոբլոգում։

«Հատկացված միջոցները կուղղվեն պատերազմից առավել տուժածներին օգնելուն։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանն իր մանդատը կյանքի կոչելու գործում»,- ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։