29 հոկտեմբերի 2020 - 15:20 AMT
ՊՆ․ Ադրբեջանցիները հայկական երկու Սու-25 չեն խոցել, ապատեղեկատվություն է

Հայաստանի զինված ուժերի երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունն ապատեղեկատվություն է, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։