29 հոկտեմբերի 2020 - 17:47 AMT
Վիվառոն դադարեցնում է ռադիո-TV-ում գովազդի հեռարձակումները

Վիվառո ընկերությունը, որը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու, հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ից դադարեցվում են Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները:

Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝ Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել, թեկուզ որևէ գովազդային նյութ չի տեղադրվում:

Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում էր կայացրել դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական և լրատվական կայքերում:

Լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են «Հայաստան» հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման և վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար: