30 հոկտեմբերի 2020 - 17:15 AMT
Ժնևում հանդիպում են ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հոկտեմբերի 30-ին Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ադբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, այն անցնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ,հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հոկտեմբերի 29-ին ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Մնացականյանը Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հավելելով, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։