23 փետրվարի 2009 - 11:34 AMT
Իրանական առաջին` Բուշերի ԱԷԿ-ի փորձնական գործարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին
Իրանական առաջին` Բուշերի ԱԷԿ-ի փորձնական գործարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին: Գործարկման արարողությանը ներկա կլինի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ռըզա Աղազադեն եւ Ռուսատոմի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, հաղորդում է Իրանի IRNA գործակալությունը:

Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջեւ 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ եւս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում: