30 հոկտեմբերի 2020 - 20:48 AMT
Արցախի ՄԻՊ․ Գնդակոծված Ակնաղբյուրում քաղաքացիական 1 զոհ ու 6 վիրավոր կա

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է քաղաքացիական 6 անձ, թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և բնակչությունը», - գրել է Բեգլարյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։