Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, վիրավոր է քաղաքացիական 6 անձ, թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և բնակչությունը», - գրել է Բեգլարյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։