31 հոկտեմբերի 2020 - 00:22 AMT
Ադրբեջանական ակումբի PR մենեջեր․ Առանց խղճալու պիտի սպանել հայ երեխաներին, կանանց ու ծերերին

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե իրենք չպիտի խղճան ու պետք է սպանեն հայերին՝ անկախ նրանից՝ կին է, երեխա, թե տարեց մարդ։

Իբրահիմովի այս հայտարարության սքրինշոթերը տարածվել են սոցցանցերում, Twitter-ում ներկայացված է նաև դրա անգլերեն թարգմանված հատվածը։ Օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում այն այս պահին կամ անհասանելի է կամ միայն ընկերների համար։

Հրապարակումը կատարած ադրբեջանցին համոզված է, որ իրենք պետք է վերականգնեն պաշտպանությունը՝ նույնիսկ քիլլերների բանդա ստեղծելու տարբերակով։ Ըստ ադրբեջանցու՝ հայկական կողմի մի հարվածին 100-ով պիտի պատասխանեն ու մինչև վերջ սպանեն հայերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։