Հայաստանում հոկտեմբերի 31-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 89,813-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2381-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան ևս 50 դեպք կա, 41-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1341 դեպք կա, այլ պատճառով՝ 367:
Ապաքինվել է ևս 1001 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 55,317 է, փաստացի բուժվողներինը՝ 32,788 է։
Մեկ օրում թեստավորվել է 4992 մարդ։ Ընդհանուր առմամբ 402,588 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։