31 հոկտեմբերի 2020 - 17:14 AMT
Ադրբեջանն օրվա ընթացքում կրակի տակ է պահել Արցախի բնակավայրերը

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այժմ Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։