31 հոկտեմբերի 2020 - 17:40 AMT
Նյու Ջերսիի սենատն Արցախի անկախության ճանաչման օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի սենատն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օրինագիծ է ներկայացրել։ Այս մասին փոխանցմում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Հանձնախումբը շնորհակալություն է հայտնել սենատոր Ժոզեֆ Լագանային՝ Արցախը ճանաչման նախագծի իրականացման հարցում իր առաջատար ջանքների համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։